«Երկվորյակների արևը»


                    «Երկվորյակների արևը» 
                             վերլուծություն


Մայիսյան հավաքին ընդառաջ, «Հայ ժամանակակից գրողներ» նախագծի շրջանակներում, ժամանակակից գրող Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքներից ընտրեցի և կարդացի «Երկվորյակների արևը» վեպից մի հատված։ Վեպի այս հատվածը նրա մասին էր, որը չգիտեր, որ հաջորդ օրը առավոտյան էլ չի կարող կանչ էլ , որպեսզի մարդկանց արթնացնի :Որդին վերադարձել է համրացած, հայրը որոշել է համրության մատնել հետագա բոլոր լուսաբացները, և հայրը ասաց որդուն, որ նա վերցնի և աքլորի վերջը տա : Որդին աքլորի ետևից երկարա ժամանակ վազելուց հետո , վերձրեց նրան և ուղակի կացնահարեց գլուխը , աքաղաղը արդեն երկար ժամանակ է ինչ կուտ էր ուտում այդ կացնի դիմաց և չէր մտածում, որ այդ կացինը մի որ իր վերջը տալու է : 
Ես  հատկապես հավանեցի «Երկվորյակների արևը» ստեղծագործությունից հետևյալ հատվածը. «…Ա՛յ, եթե Աստված նրան բնազդի փոխարեն գիտակցությամբ օժտեր, գուցե կռահեր, որ փայլող մետաղի այդ կտորը, որի առջև ամեն օր կուտ է ուտում, կարող է նաև աքաղաղի գլուխ հատել, այդ ժամանակ գուցե հեռու-հեռու մի տեղ փախչեր, միայն թե մետաղի անխուսափելի սրությունը հեռու լիներ իրենից, չգտներ իրեն: Աքաղաղը շնչահեղձ հևում է, հայացքը հառել է երկինք, ասես Աստված է տեսել այնտեղ: Միայն արյունը ցայտելուց հետո է տղան հասկանում, որ հարված է իջեցրել աքաղաղի գլխին, մի հարվածով համրացրել գալիք լուսաբացները: Աքաղաղի գլուխը գլորվում է կոճղից ոչ հեռու: Արյունը՝ մորթված լուսաբացների հեղուկ շողեր…»: Տպավորիչ է;

Comments

Popular posts from this blog

Ձևաբանություն

Իսահակյանի «Աբու Լալա-Մահարին»

Հոգնակի թիվ